• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանը բարձր է գնահատում Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից եզդիների ցեղասպանության ճանաչումը

18 նոյեմբերի, 2022
Դեսպանի հանդիպումները Լյուքսեմբուրգի խորհրդարանականների հետ
Նոյեմբերի 18-ին դեսպան Տիգրան Բալայանն առանձին հանդիպումներ ունեցավ Լյուքսեմբուրգի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Իվ Կրուխտենի, ԵԱՀԿ ԽՎ, ԵԽԽՎ, ՆԱՏՕ ԽՎ Լյուքսեմբուրգի պատվիրակությունների ղեկավար Գուստի Գրասի, Կանաչների կուսակցության անդամ, պատգամավոր Շարլ Մարգի և Քրիստոնեա-սոցիալական կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ, պատգամավոր Լորան Մոզարի հետ:
Շնորհակալություն հայտնելով Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից եզդիների ցեղասպանությունը ճանաչող միաձայն բանաձևի ընդունման կապակցությամբ՝ դեսպանը պատգամավորներին հանձնեց Հայաստան-Լուքսեմբուրգ խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Սոնա Ղազարյանի և Հայաստանի եզդիական փոքրամասնությունը ներկայացնող պատգամավոր Ռուստամ Բաքոյանի երախտագիտական նամակը։
Դեսպանը կարևորեց Լյուքսեմբուրգի խորհրդարանի որոշումը, որը ցեղասպանության ոճրագործության պատասխանատուներին պատժելու, արդարադատությանը հասնելու, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված հստակ քայլ է։
Տ. Բալայանը խորհրդարանականներին տեղեկացրեց, որ Հայաստանի խորհրդարանը դեռևս 2018 թ. առաջինն էր, որ ճանաչեց եզդիների ցեղասպանությունը և միջազգային ասպարեզում այս հարցում առաջնորդող դերակատարություն է ստանձնել։
Դեսպանը պատգամավորներին երախտիքի խոսք արտահայտեց նաև օրեր առաջ խորհրդարանում կայացած արտաքին քաղաքական հարցերով քննարկման ժամանակ իրենց ելույթներում Հայաստանին անվերապահ աջակցություն հայտնելու, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները դատապարտելու և ագրեսորին պատասխանատվության կանչելու հայտարարությունների կապակցությամբ։
Շեշտելով հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության կարևոր դերակատարությունը՝ երկուստեք ընդգծվեց Ադրբեջանի ղեկավարության սադրիչ գործողությունների կանխարգելմանն ուղղված հստակ և հետևողական քայլերի անհրաժեշտությունը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: